Հաճախորդների տվյալների բազայի կառավարման բաժնի վերլուծաբան
Idbank · Yerevan, AM
Checked against bamboohr. Still accepting applications.
- Location
- Yerevan, AM
- Type
- Full-time
- Posted
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Հաճախորդների բազայի կառավարման բաժնի վերլուծաբան ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաճախորդների բազայի կառուցվածքի, հաճախորդների վարվելակերպի և նրանց պահանջմուքների վերլուծություն համապատասխան չափանիշների և մեխանիզմների հիման վրա
- Հաճախորդների սեգմենտների բաժանման և ըստ համապատասխան սեգմենտի պահանջարկի պրոդուկտային փաթեթների առաջարկների ներկայացում
- Պրոդուկտների Upsale և Cross sale մեխանիզմների և չափանիշների շրջանակներում բազայի վերլուծություն և առաջարկների ներկայացում
- Հաճախորդների կենսացիկլի վերլուծություն և դրա երկարացմանը կամ պահպանմանն ուղղված առաջարկների ներկայացում
- Հաճախորդների բազայի դինամիկայի ուսումնասիրում, պասիվ հաճախորդների ակտիվացման և նոր հաճախորդների ներգրավման առաջարկների ներկայացում
- Վճարային քարտերով և վարկային գծերի ակտիվացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում
- Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ,
- Բանկում սահմանված ներքին, կարգապահական աշխատանքային ռեժիմի և գործարար էթիկայի կանոնների պահպանում, աշխատողների արտաքին տեսքի և գործարար ոճի վերաբերյալ միասնական ստանդարտների պահպանում, ղեկավարության կողմից իրեն տրված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարում,
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տվյալագիտության կամ հարակից ոլորտներում
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
- Բանկային գործունեության գերազանց տիրապետում
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
- Մարքեթինգի հիմունքների տիրապետում
- Լեզունների իմացություն - Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն (լավ)
- SQL, MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel
- Վերլուծական հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Stop retyping the same form
Upload a CV once, and Otto fills in this application for you.
Try Free Now →