Կորպորատիվ հաճախորդների սպասարկման առաջատար մասնագետ
Idbank · Yerevan, AM
This posting has closed. We check every listing against the employer's own system, and this one is no longer accepting applications.
- Location
- Yerevan, AM
- Type
- Full-time
- Posted
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետի «Կենտրոն» մասնաճյուղում ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաշվեդրամարկղային գործառույթների իրականացում, այդ թվում ՝ կանխիկ դրամի տրամադրում և ընդունում, արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում, արտարժույթի հնամաշ դրամանիշերի փոխանակում
- Ավանդների ձևակերպում և սպասարկում
- Հաշիվների, քարտերի բացում և սպասարկում
- Իր կողմից բացված ընթացիկ, խնայողական, քարտային հաշիվների բացման պայմանագրերի (օֆերտան, ակցեպտը) Բանկի անունից ստորագրում
- Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր:
- Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն, ստորագրում
- Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում
- Չեկային գրքույկների տրամադրում, արժեքների ի պահ ընդունում։
- Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացում։
- Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն),
- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդներին աջակցություն Բանկի քարտերի ակտիվացման, մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում։
- Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, պահատուփային ծառայության մասով հաճախորդների սպասարկում (հաճախորդի ուղեկցում, և այլն), Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում:
- Իր կողմից տրամադրված անհատական պահատուփերի վարձակալության պայմանագրերի և ապահովագրական վկայագրերի Բանկի անունից ստորագրում
- Հաճախորդներին հեռակառավարման համակարգերի տրամադրում, համապատասխան պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, դրանց հետ կապված և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում :
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում
- Դրամաճանաչություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խաչաձև վաճառքի հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: