Կոնտակտային կենտրոնի մասնագետ
Idbank · Yerevan, AM
Checked against bamboohr. Still accepting applications.
- Location
- Yerevan, AM
- Type
- Full-time
- Posted
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից ստացված քարտերի բացման, բլոկավորման, ապաբլոկավորման, քարտերի փակման, վերաթողարկման և տվյալների փոփոխման դիմումների ընդունում,
- Հեռախոսազանգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում,
- Մուտքային-ելքային զանգերի սպասարկում, գրավոր հաղորդակցման միջոցով հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ տեսազանգի իրականացում, տեսազանգի հիման վրա հաճախորդի տվյալների փոփոխության դիմումների ընդունում և տեղեկատվության տրամադրում,
- Հեռահար հաղորդակցման ուղիներով ստացված հետադարձ զանգերի պատվերների կատարում,
- Արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով ուղարկված գումարների փոխանցում հաճախորդների հաշիվներին և հաստատում,
- Բանկի հեռահար ուղիներով հաճախորդների սպասարկում ԿԿ-ի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի գործառույթների շրջանակներում,
- Բանկի կողմից սահմանված անհատական և թիմային կատարողականների ապահովում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն (կդիտարկվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները),
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- Համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ,
- Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Կազմակերպչական հմտություններ:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը [https://www.idbank.am/](https://www.idbank.am/)
Stop retyping the same form
Upload a CV once, and Otto fills in this application for you.
Try Free Now →